«Իմ աշխարհ»․ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի եւ որդու ջերմ համբույրը

15:41   28 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկարներով է կիսվել հետեւորդների հետ, որոնցում պատկերված է որդու՝ փոքրիկ Ալեքի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանարներից մեկում Լուսինեն եւ որդին կերպարանք են ընդունել ծովափին, մայրիկը ջերմ համբուրում է որդուն։ Գեղեցկուհին կրում է սպիտակ գույնի, երկարափեշ զգեստ, նրա մազերն արձակված են, իսկ լողափնյա կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը գրել է․ «Իմ աշխարհ»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում գեղեցկուհին պատկերված էր ջրում։ Լուսինեն արձակել էր մազերը, սեւ լողազգեստ էր կրում եւ արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինեն մի քանի հեշթեգ էր օգտագործել, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին գրել։ Մեկ այլ հրապարակման մեկնաբանություններում Լուսինե Թովմասյանը նշել էր․ «Հավանաբար, ես երբեք չեմ հոգնի ծովից և արևից»։



© NEWS.am STYLE