ABBA-ն 39-ամյա ընդմիջումից հետո նոր երգեր կներկայացնի

20:38   28 օգոստոսի, 2021

ABBA խումբը 39 տարվա ընդմիջումից հետո կներկայացնի նոր երգեր։ Թողարկումը նախատեսված է սեպտեմբերի 2-ին, գրում է The Sun-ը։

Նշվում է, որ շվեդական լեգենդար խումբը նոր կայք է գործարկել, իսկ Twitter-ում հրապարակել է շապիկը, հայտնում է պարբերականը:

ABBA-ն հայտնի խումը երաժշտության ողջ պատմության մեջ ամենահաջողակ կոլեկտիվներից մեկն է։ Շվեդական խումբը կազմավորվել է 1972թ․-ին: Ինը տարի անց նախագիծը փլուզվել է, սակայն երաժիշտները կարողացել են կոլեկտիվը դարձնել շոու-բիզնեսի պատմության մեջ ամենահայտնին եւ ստեղծել հիթեր, որոնց թվում են Mamma Mia, Happy New Year, Dancing queen, Waterloo, Chiquitita եւ ուրիշներ:

ABBA-ի կազմում ընդգրկված էին Ագնետա Ֆելտսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը, Աննի-Ֆրիդ Լինգստադը: Խմբի անունը ստեղծվել է անդամների անունների առաջին տառերից։

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE