«Կյանքն մի հրաշալի պատմություն է․․․ երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակն ու կարող ենք այն գրել այնպես, ինչպես ուզում ենք»․ Ռոմելա Սարգսյան

16:41   28 օգոստոսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Ռոմելա Սարգսյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասելիում նոր տեսանյութ հրապարակել, որում պատկերված է երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանի հետ։

View this post on Instagram

A post shared by Romel (@romel_sargsyan)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհիները տաք հագուստով են, նրանք բնական կերպարում են։

«Կյանքն ինքը մի հրաշալի պատմություն է: Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակն ու կարող ենք այն գրել այնպես, ինչպես ուզում ենք», - հրապարակմանը կից գրել է Ռոմելան։

Նշեքն,ո ր օրեր առաջ տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի, ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նրա ուղիղ հարդարված վարսերը հետ էին սանրած, մեղմ շպարով էր։ Իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ վզնոց, թեւնոց։ Հրապարակումը դերասանուհին չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին հղել՝ գրելով․ «Յուրահատուկ», «Գեղեցկուհի», «Սիրուն», «Նուրբ»։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ mil_photographer_



© NEWS.am STYLE