23:49 28 օգոստոսի, 2021Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով նուրբ ու քնքուշ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ գույնի զգեստ, ինչը համադրել է նուրբ զարդերի հետ․ ականջօղեր, վզնոց։ Անելյան արձակել է մազերը, նախապատվությունը տվել՝ նվազագույն շպարին։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել են այն եւ բազմաթիվ դրական խոսքեր ուղղել երիտասարդ մոդելին․ «Գեղեցկության մարմնացում», «սիրունություն»։

Օրերս տեղադրված լուսանկարներում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի, խորը դեկոլտեով, երկարափեշ, ոտքերի հատվածում թափանցիկ հատվածներով զգեստով, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Անելյայի մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում մոդելի հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել՝ գրելով․ «Յուրահատուկ»։