Պրոդյուսեր Թիլ Լինդեմանի դեմ գործ են հարուցել

17:07   28 օգոստոսի, 2021

Rammstein խմբի ղեկավար Թիլ Լինդեման Անարա Ռեյբանդի նկատմամբ վարչական գործ է հարուցվել։ Նրան արտաքսում է սպառնում։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

Այսօր երգիչը եւ նրա պրոդյուսերը գտնվում են Ռուսաստանում, Տվերի մարզի «Զավիդովո» հյուրանոցային համալիրում: Գիշերը նրանց մոտ են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները։ Արդյունքում Ռեյբանդի դեմ արձանագրություն են կազմել միգրացիոն ռեժիմի խախտման համար, իսկ Լինդեմանին կարգադրություն են գրել կորոնավիրուսի պատճառով զանգվածային միջոցառումների սահմանափակումները պահպանելու անհրաժեշտության մասին:

Այժմ գերմանացի արտիստի պրոդյուսերին սպառնում է արտաքսել հայրենիք։ Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե նրան կարտաքսեն մոտ ժամանակներս կամ թույլ կտան մնալ Ռուսաստանում։ Բանն այն է, որ Լինդեմանն ինքը պետք է ելույթ ունենա Տվերի մարզի փառատոնում «Բի-2» խմբի հետ։



© NEWS.am STYLE