Հայաստանում վաճառվում է ուտելի օծանելիք

12:58   8 նոյեմբերի, 2012

Հայաստանում օծանելիքի խանութների վաճառասեղաններին արդեն հայտնվել ն Deo Perfume Candy ուտելի օծանելիքները։ Արտաքինից ապրանքը պարզապես քաղցր կոնֆետ է, որն ուտելուց հետո մարդու մաշկի ծակոտկիներից բույրն ու թարմությունը բուրում է ամբողջ 6 ժամվա ընթացքում։ Այս ապրանքի արտադրողը բուլղարական Alpi կորպորացիան եւ ամերիկյան Beneo ընկերությունն են։

Deo Perfume Candy սերիան պարֆյումերային էֆեկտով յուրատեսակ բացառիկ կոնֆետներ են, որոնք Ժնեւի ցուցահանդեսում մրցանակ են շահել։ 

Ինչպես հաղորդում է Ndtv.com - ը, օծանելիք-կոնֆետները բացարձակ անվտանգ են առողջության համար եւ գործում են գերանոլի միացությունների հիման վրա, որը ստանում են վարդից, նարդոսից ու վանիլից։ Ապրանքն ազդում է մարդու օրգանիզմի վրա, ինչպես սխտորը, որի հոտը շատ դժվար է անցկացնել։



© NEWS.am STYLE