Գիտեի՞ք արդյոք. «Հաջողության ջենտլմենները». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

12:02   29 օգոստոսի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ալեքսանդր Սերիի ՝ 1971թ.-ի « Հաջողության ջենտլմենները » ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.Ջամբուլ քաղաքում, որի մասին հիշատակում է Վասիլի Ալիբաբաեւիչը, տեղադրվել է «Հաջողության ջենտլմենների» հուշարձանը: Մեր օրերում քաղաքը վերանվանվել է Տարազ (Ղազախստան)։

2.Վասիլի Ալիբաբաևիչի դերը պետք է խաղար Ֆրունզիկ Մկրտչյանը, իսկ Ռադներ Մուրադովը փորձում էր բանտի պետի դերը։ Սակայն Մկրտչյանը չի կարողացել մասնակցել նկարահանումներին, և քանի որ նոր թեկնածու գտնելու համար ժամանակ չկար,  բանտապետի դերը կրճատվել է, իսկ Մուրադովը «դարձել» է Վասիլի Ալիբաբաեւիչը։

3.Ֆիլմի ղեկավար կազմը մտահոգվում էր, քանի որ ֆիլմի բառապաշարի մեծ մասը կազմում են բանտային բառերը։ Սակայն մասնագիտական տոնի՝ Միլիցիայի օրվա նախաշեմին ֆիլմը ցուցադրվում է ՆԳ նախարար Նիկոլայ Շչելոկովին, որն այնքան է ծիծաղում, որ խլացնում  է էկրանից հնչող ռեպլիկները։

4.Մինչև Նիկոլա Պիտերսկին կհարվածեր, «Դոցենտի» տաբատին արդեն առկա էր ոտնահետքը:

5.Սկզբում ֆիլմը կոչվում էր «Ռեցիդիվիստ»։ Ֆիլմում եղել է խարդախների մի խումբ (դրամանենգ, ալֆոնս, գրպանահատ և սրիկա), որոնց դիմակայում էր ոստիկանության աշխատակիցը։

6.Գավրիլ Պետրովիչի (Խմիր) դերի համար դիտարկվել են Ռուդոլֆ Ռուդինը, Լեւ Դուրովը եւ Վիկտոր Սերգաչեւը: Ի վերջո, կերպարը մարմնավորել  Է Գեորգի Վիցինը:

7.Ֆիլմը վարձույթում է հայտնվել 1971 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ հենց հաջորդ օրը սպեկուլյանտները գնում են «Հաջողության ջենտլմենների» բոլոր տոմսերը եւ դրանք վաճառում 3 ռուբլով, այն դեպքում, երբ դրամարկղում տոմսի արժեքն ընդամենը 20 կոպեկ էր:

8.Վասիլի Ալիբաբաեւիչի դերի համար դիտարկվել են նաև Վլադիմիր Էտուշը եւ Իլյա Ռուտբերգը:

9.Բանտային արտահայտությունների մեծ մասը ֆիլմ է բերել (անձնական փորձից) ռեժիսոր Ալեքսանդր Սերին։

10.Մարզման տեսարանում բոլոր կերպարների դաջվածքները հստակ երևում են: Բայց երբ նրանք շփում են իրենց մարմինը ձնով, դաջվածքները լղոզվում են:

11.1973 թվականին ֆիլմը կարելի էր դիտել Լեհաստանի, ԳԴՀ (Արևելյան Գերմանիա), Հունգարիայի, Ֆինլանդիայի և Արգենտինայի կինոթատրոններում։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE