«Ուրախ էին Մեգանի բացակայությունից». ինչ է տեղի ունեցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ

13:06   29 օգոստոսի, 2021

Ապրիլին՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ, Օփրա Ուինֆրիի հետ սկանդալային հարցազրույցից հետո արքայազն Հարին հնարավորություն է ունեցել հարաբերություններ հաստատել իր ընտանիքի հետ:

Ընդ որում, Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիա չի ժամանել իր դստեր՝ Լիլիբեթով հղիության հետ կապված բժշկական նախազգուշացումների պատճառով: Եվ թվում է, թե դա միանգամայն ձեռնտու էր թագավորական ընտանիքին, համաձայն Սասեքսի դուքսերի կենսագրության նոր վերջաբանի՝ «Ազատության որոնումներում», որը ստացել է E!News.

Թագավորական փորձագետներ Քերոլայն Դյուրանի եւ Օմիդ Սքոբիի հեղինակած գիրքը բացատրում է, թե ինչու ընտանիքն ընդհանրապես չէր ցանկանում, որ 40-ամյա նախկին դերասանուհին ներկա լինի հուղարկավորությանը:

«Չնայած այն դժվարություններին, որոնց Հարին եւ Մեգանը հանդիպել են հարցազրույցից հետո, երբեք կասկած չի եղել, որ արքայազնը կվերադառնա Անգլիա՝ իր ընտանիքի հետ լինելու համար: Մեգանը նաեւ հույս ուներ ուղեկցել Հարիին, բայց քանի որ նա հղի էր, բժիշկները նրան թռիչքի թույլտվություն չէին տվել: Ճիշտն ասած, թագավորական ընտանիքի որոշ անդամներ «թաքուն երջանիկ էին», որ Մեգանը մնացել է Կալիֆոռնիայում, քանի որ նրանք «Կրկես չէին ուզում», - ասված է գրքում:

Թագավորական մի բարձրաստիճան աղբյուր պնդում է, որ իրենք վախենում էին, որ «դքսուհին ներկայացում կկազմակերպի»։ Թագուհին, իհարկե, ուրախ էր վերամիավորվել իր «սիրելի» Հարիի հետ, ըստ նոր վերջաբանի: Նա, իր հերթին, ցանկանում էր աջակցել իր տատիկին, իմանալով, որ նա «հսկայական դատարկություն» է զգացել իր ամուսնու մահից հետո:

Աղբյուրը նշում է, որ հուղարկավորությունը Հարիի համար «սյուրռեալիստական» էր, մասամբ այն պատճառով, որ ամբողջ աշխարհը նայում էր, թե ինչպես է ընթանում երթը եւ նրա ընտանեկան դրաման: Ինսայդերը բացատրում է, որ ընտանիքը, չնայած վերջին լարվածությանն, ի վերջո «միասնական ճակատով է հանդես եկել»՝ «հարգելով Նորին մեծությունը եւ Էդինբուրգի դուքսին»,:

«Այնտեղ, որտեղ մենք այսօր գտնվում ենք, համեմատած, որտեղ ենք եղել մենք վեց ամիս առաջ, կամ 12 ամիս առաջ... իրականում առաջընթաց կա։ Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում», - Դյուրանին եւ Սքոբիին ասել է թագավորական ընտանիքի աղբյուրը։

Հարիի ընկերներից մեկը համաձայնում է, որ Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ հանդիպումն օգնել է ընտանիքին ճիշտ ուղու վրա կանգնել: «Չնայած այն հանգամանքին, որ նրանք մեծ աշխատանք ունեն կատարելու, այդ այցը սառույցը հալեցրել է»:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE