12:42 29 օգոստոսի, 2021Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով հանդերձանք, գլխակապ։ Լիլիթն ընտրել է վառ ու արտահայտիչ շպար։ Հրապարակմանը կից նա խոսել է արմատները չմոռանալու մասին՝ գրելով․ «Մի մոռացեք, թե որտեղից եք դուք ծննդով։ Մի մոռացեք ձեր արմատները։ Գեղեցկությունը հոգու պարզության մեջ է։ Հիմա նորաձև է գլամուր լինելը, բայց ես կարծում եմ, որ միշտ նորաձև է պարզ և իրական լինելը»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը վարդագույն զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Լիլիթը հագուստը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մարզերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Լիլիթը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։