Սիլվա Հակոբյանի լուսանկարը Ջերմուկից

13:51   29 օգոստոսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ջերմուկում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվան կրում է ջինսե տաբատ, ամառային բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Հետաքրքիր է, թե հետևորդներս ծննդով որտեղի՞ց են։ Ես Վայքից եմ, իսկ դու՞ք», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում Սիլվան այս հեշթեգն էր օգտագործել։



© NEWS.am STYLE