«Կրակոտ է, ինչպես երբեք»․ Դեմի Մուրն ալ կարմիր մոնոկինիով հրաժեշտ է տալիս ամռանը

16:09   29 օգոստոսի, 2021

Դեմի Մուրը շարունակում է ապշեցնել երկրպագուներին։ Հոլիվուդյան դերասանուհին կարծես տարիների հետ բոլորովին չի փոխվում։ Աստղը կարող է պարծենալ նույն սլացիկ կազմվածքով, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ:

Դրա հերթական ապացույցը հայտնվել է Դեմիի Instagram-ում։ Դերասանուհին սոցցանցի ամենաակտիվ օգտատերերից չէ, ուստի նրա էջում յուրաքանչյուր նոր կադր մշտապես հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների շրջանում:

Այս անգամ Դեմին ներկայացել է համարձակ բացվածքով ալ կարմիր մոնոկինիով, որն ընդգծել է նրա բարեմասնությունները, իսկ բարակ կապերը՝ բարակ գոտկատեղը։ Դերասանուհին հմտորեն կեցվածք է ընդունել՝ թեթևակի թեքվելով եւ ցուցադրելով իր շքեղ մարմինը ողջ գեղեցկությամբ։

«Կարմիր տաք ամառ», - հակիրճ մակագրել է կադր աստղը: Բաժանորդներն անմիջապես նրան շատ հաճոյախոսություններ են ուղղել, բառացիորեն աղերսելով կիսվել նման պայծառ լուսանկարներով ավելի հաճախ:

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE