Բնական կերպար․ Մարջան Ավետիսյանն առանց շպարի

22:43   29 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրապգուներին ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած հրապարակում պահպանվում է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում տաղանդավոր դերասանուհին կրում է սեւ բլուզ, իսկ ուսերին գցված է սեւ-սպիտակի համադրությամբ թիկնոց։ Նրա գանգուր մազերն արձակված են, առանց շպարի է։ Մարջան Ավետիսյանը գրառումը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր սեւ զգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Տաղանդավոր դերասանուհու մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Մարջան Ավետիսյանն անգլերեն լեզվով գրել էր․ «Կյանքը գեղեցիկ է», իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE