Սոնա Ռուբենյանի եւ նրա ընտրյալ նոր լուսանկարը

23:49   29 օգոստոսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում զույգը կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան կրում է սեւ բլուզ, նույն երանգի տաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում են ոճային գլխակապն ու նորաձեւ արեւային ակնոցը։ Սոնա Ռուբենյանը հրապարակմանը կից գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին կրում էր ուսերը բաց երկարափեշ զգեստ, սեւ գույնի բարձրակրունկներ, ինչը համադրել էր ոճային գոտու հետ։ Սոնայի ալիքավոր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները․ վզնոցներ, ականջօղեր։ Հրապարակումը երգչուհին չէր մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել՝ գրելով․ «Հրաշք աղջիկ»։



© NEWS.am STYLE