«Գլուխները կորցնում են». Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին ԱՄՆ-ում ապրում են մարիխուանայի հսկայական ֆաբրիկայի մոտ

20:09   29 օգոստոսի, 2021

Ամերիկյան մամուլը պարզել է, որ արքայազն Հարիի եւ հոլիվուդյան դերասանուհու տան անմիջական հարեւանությամբ գտնվում է մարիխուանայի հսկայական ֆաբրիկա: Դրա տարածքում գտնվում են տպավորիչ չափսերի 20 ջերմոցներ, որտեղ աճեցնում ենթմրանյութեր։

Դուքսի եւ դքսուհու տանից դեպի գործարան մեքենայով կտեւի ընդամենը 10 րոպե։

Վերջերս թագավորական ընտանիքի անդամների հարեւանները սկսել են բողոքել գործարանից եկող կտրուկ բույրերից։ Ի պատասխան տեղի բնակիչների դիմումների՝ արտադրության սեփականատերերը խոստացել են վերացնել խնդիրը եւ հոտի վերահսկման նոր համակարգեր տեղադրել։

«Ես երթեւեկում էի մայրուղիով եւ հանկարծ հոտն անտանելի դարձավ։ Ես ստիպված էի կանգ առնել։ Կորցրել էի մտքերիս ընթացքը, դրանից մարդիկ կորցնում են գլուխները», — պատմել է հարեւանը՝ The Mirror-ին տված հարցազրույցում ։

Այժմ բրիտանացիները հարց են տալիս, թե ինչպես է թագուհու թոռը կնոջ հետ պայքարում իրենց բակում վնասակար բույրերի դեմ եւ ինչպես են թագուհու ծոռները մեծանում այդքան աղտոտված օդում:



© NEWS.am STYLE