Rammstein-ի մենակատարը հրաժարվել է ելույթ ունենալ Տվերում ոստիկանական նախազգուշացումից հետո

10:07   30 օգոստոսի, 2021

Գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը հրաժարվել է ելույթ ունենալ Տվերի փառատոնում ոստիկանական զգուշացումից հետո։ ՆԳՆ աշխատակիցները երաժիշտներին նախազգուշացում են տվել հակաքովիդային միջոցների պահպանման մասին։ Այս մասին հայտնում է փառատոնի կազմակերպիչ Մաքսիմ Լարինն Instagram-ի իր էջում։

«Ընկերներ, մենք Թիլ Լինդերմանից պատասխան ենք ստացել։ Նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ մեր փառատոնում եւ զգուշացրել են կարգադրության խախտման դեպքում վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին»,- նշել է Լարինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանները ժամանել են Լինդեմանի հյուրանոցային համար: Ավելի ուշ ՆԳՆ-ում հայտարարել են, որ Rammstein-ի վոկալիստի նկատմամբ պահանջներ չունեն։



© NEWS.am STYLE