«Նրանք ծիծաղում են, իսկ դու հաղթում ես»․ Լիզա Արզամասովան Լերա Կուդրյավցեւայի հետ սկանդալում աջակցել է Սարիկ Անդրեասյանին

11:16   30 օգոստոսի, 2021

Դերասանուհի Ելիզավետա Լերա Կուդրյավցեւայի հետ կապված սկանդալում Արզամասովան պաշտպանել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին։

Սկանդալը ծագել է ռեժիսորի եւ հեռուստահաղորդավարուհու միջեւ։ Լերան կատակել է Սարիկի գործունեության մասին։

«Սարիկ, այն բանից հետո, երբ դու ինձ աջակցեցիր հետաքրքիր իրավիճակում, հաստատ կարող եմ ասել, որ կինոն միայն կինոյի մասին չէ, դա կյանքի ու մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին է», - գրել է նորաթուխ մայրիկը:

«Գիտես, ինչպես ասում են․ «Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո նրանք ծիծաղում են քեզ վրա, իսկ հետո դու հաղթում ես», - եզրափակել է նա:

Ռեժիսորն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել դերասանուհու աջակցությանը, փոխարենը երկրպագուներն ըստ արժանվույն են գնահատել Արզամասովայի խոսքերը:



© NEWS.am STYLE