«Երեւանի շոգ ու կանաչ գրկում»․ Յուլյա Ֆինկն՝ ամառային կերպարում

13:31   30 օգոստոսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերից մեկում նա պատկերված է որդու հետ։ Դերասանուհին կրում է սեւ բլուզ, բաց երանգի կիսաշրջազգեստ, ամառային սանդալներ, իսկ կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու ոճային պայուսակը։ «Երեւանի շոգ ու կանաչ գրկում», - հրապարակումը մակագրել է երկու որդիների մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Դերասանուհին պատկերված էր զույգ որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Երեւան»։



© NEWS.am STYLE