Ֆիլիպ Կիրկորովը Ջենիֆեր Լոպեսի հետ լուսանկարվել է Dolce & Gabbana-ի ցուցադրության ժամանակ

14:49   30 օգոստոսի, 2021

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովն այցելել է Վենետիկում կայացած Dolce&Gabbana Alta Moda նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Երգիչն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է Ջենիֆեր Լոպեսի հետ։

«Չաո, գեղեցկուհի Ջենիֆեր Լոպես։ Մենք նորաձեւ մարդասպաններ ենք։ Շարունակելի․․․»,  – լուսանկարն անգլերեն լեզվով մակագրել է փոփ-թագավորը։

Լուսանկարից իրենց հիացմունքը են թաքցրել ոչ միայն Կիրկորովի բաժանորդները, այլեւ երգչի ընկերները: Հրապարակման տակ մեկնաբանություններ են թողել Օլյա Պոլյակովը, Անի Լորակը, Դավան, Էրիկ Հերցեգը։

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ սուպերմոդել Հայդի Քլումը, դերասանուհիներ Մոնիկա Բելուչին եւ Հելեն Միրենը, արքայադուստր Դիանայի զարմուհին ՝ Քիթի Սփենսերը:



© NEWS.am STYLE