Սիլվի Բարկովան՝ երեկոյան կերպարում

23:43   30 օգոստոսի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի, երկարափեծ երեկոյան զգեստ։ Սիլվին արձակել է մազերը, նախընտրել՝ կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Ես իսկապես զգացել եմ ընկերների կորուստ, որոնց սիրել եմ, եւ ամեն ինչ թվում էր կախարդական։ Հետո ես հասկացա, որ տեսնում եմ լավագույնը յուրաքանչյուրի մեջ։ Նրանք կախարդական չէի ... ես էի այդպիսին»։

«Ես այնքան օրհնված եմ, որ քեզ նման մայր ունեմ։  Դու իմ լավագույն ընկերն ես, լավագույն մայրը եւ լավագույն մարդը, որ ես գիտեմ։ Դու ավելին ես, քան մայրը։ Դու իմ իմ ճանաչած ամենալավ կինն ես։

Մամ, եթե դու չլինեիր, ես երբեք չէի լինի այն, ինչ կամ այսօր։ Շնորհակալություն, որ եղել ես մարդու մոդելը, մայրը եւ անհավանական ընկերը։ Ուղարկում եմ ջերմ ցանկություններս եւ սերս քո ծննդյան կապակցությամբ։ Չնայած մենք հեռու ենք, դուք միշտ իմ մտքում ես, ինչպես նաեւ իմ սրտում: Նաեւ ուզում եմ ասել, որ քո արժեքավոր խորհուրդները ողջ կյանքի ընթացքում ինձ ապահով տեղ են բերել։ Քո խոսքերն իմ ուղեցույցն են, եւ քո սերը ամենաթանկ բանը ինձ համար։ Ծնունդդ շնորհավոր, իմ հիասքանչ մայրիկ, ապրիր երկար եւ եղիր առողջ։ Պաշտում եմ քեզ», - ավելի վաղ գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE