Կատակի պատճառով ՌԴ ՆԳՆ-ն ցմահ անցանկալի է համարել կոմիկ Միրզալիզադեի այցը Ռուսաստան

15:47   30 օգոստոսի, 2021

ՌԴ ՆԳՆ-ն որոշել է ցմահ անցանկալի ճանաչել Բելառուսի քաղաքացի սթենդափ-կոմիկ Իդրակ Միրզալիզադեի գտնվելը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

«Իր հրապարակային ելույթում Իդրակ Միրզալիզադեն թույլ է տվել ռուս ազգության անձանց նկատմամբ ատելություն եւ թշնամանք հարուցող արտահայտություններ, որոնք նվաստացնում են նրանց մարդկային արժանապատվությունը։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գտնվելը ճանաչվել է հասարակական կարգին, այլոց իրավունքներին եւ օրինական շահերին սպառնացող», - ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին սթենդափերը բազմիցս ժամանել է Ռուսաստան, իսկ այս տարվա մարտին ստացել է կացության կարգավիճակ։



© NEWS.am STYLE