Universal Music-ը Քանյե Ուեսթի նոր ալբոմը թողարկել է առանց նրա համաձայնության

16:42   30 օգոստոսի, 2021

Universal Music ձայնագրման ընկերությունը թողարկել է ռեփեր Քանյե Ուեսթ Donda տասներորդ ստուդիական ալբոմը՝ առանց երաժշտի իմացության եւ համաձայնության։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակումից մի քանի ժամ անց։

«Ալբոմը Universal-ը թողարկել է առանց իմ թույլտվության, նրանք նաեւ արգելափակել են Jail 2 կոմպոզիցիան», - հետեւորդներին դիմել է Քանյեն։

Մեկնաբանություններում երկրպագուները որոշել են աջակցել Քանյեին՝ ասելով, որ արդեն հաճույքով են լսում նրա նոր կատարումները. «Շատ ուշ է Քանյե, ես ալբոմը լսում եմ արդեն չորրորդ անգամ»։

Իսկ ոմանք զարմացել են, որ Քանյեն ասում է, իբր Jail 2 երգը չկան նոր ալբոմում: «Դա եղել է նախկինում», «Այն հեռացվել է, բայց հիմա վերականգնվել է», — կիսվում են մեկնաբանություններով երկրպագուները՝ նշելով, որ բովանդակությունը փոփոխությունների ենթարկվել թողարկման պահից։



© NEWS.am STYLE