«Սկսվել է հետհաշվարկը»․ Բորոդինան խոստովանել է, որ ապահարզանի մասին մտածել է դեռ մեկ տարի առաջ

17:12   30 օգոստոսի, 2021

Քսենիա Բորոդինան եւ Կուրբան Օմարովը ամուսնացել են վեց տարի առաջ: Այդ ընթացքում հաղորդավարուհին ամուսնու դուստր է նվիրել՝ Տեոնային։ Ավաղ, օգոստոսի սկզբին զույգը բաժանվել է։

«Դոմ-2»- ի աստղը չի անկեղծացել ամուսնու հետ հարաբերությունները խզելու մասին եւ հրապարակավ ցեխ չի շպրտել նրա հասցեին՝ հակիրճ բացատրելով, որ նրա արարքները չէր կարելի ներել։

Չնայած դրան՝ համացանցի օգտատերերը շարունակել են հարցեր տալ Քսենիային։

«Ապահարզանից հետո ձեր հոգում ցավ կա՞ր»,- հեռուստահաղորդավարուհուց հարցրել է երկրպագուհիներից մեկը։

Անսպասելիորեն Բորոդինան որոշել է պատասխանել: Նա խոստովանել է, որ մեկ ամիս չի մտածել ամուսնալուծության մասին։

«Ես մարդ եմ։ Իհարկե։ Բայց ես գրեթե մեկ տարի իմ գլխում դա պարտկերացնում էի։ Բարոյապես հասկանում էի, որ հետհաշվարկը գնաց։ Բայց, չնայած ես միշտ հավատում եմ իմ ինտուիցիային, որոշեցի ապացուցել ինքս ինձ, որ հիմար չեմ: Եվ ես կարողացա դա անել։ Երկար ժամանակ ապրել եմ կճեպի մե, ապա որոշել եմ դուրս գալ», - պատմել է հայտնի աստղը։



© NEWS.am STYLE