Երկրպագուները համացանցի լուսանկարով «գաղտնազերծել են» Դինա Սաեւայի սիրեցյալին. Էլջեյի եղբայրն է

18:18   30 օգոստոսի, 2021

Tiktok-ի աստղ Դինա Սաեւան նոր սիրեցյալի հետ կրքոտ լուսանկար է հրապարակել: Աղջիկը չի պատմում այն մասին, թե ում հետ է նա հանդիպում, բայց երկրպագուները բացահայտել են ամեն ինչ: Նրանք պարզել են, որ Սաեւան արդեն մոտ երկու ամիս է՝ հարաբերություններ ունի Էլջեյի եղբոր՝ Դանիիլ Ուզենյուկի հետ։

Վերջերս Դինան գնացել էր Սանկտ Պետերբուրգ, եւ այնտեղից լուսանկար տարածեց իր սիրելիի հետ: Այդ լուսանկարներում տղան նույնպես նման էր Ուզենյուկ կրտսերին։

Հիշեցնենք, որ Դանյայի մասին շատ բան հայտնի չէ։ Նա ծնունդով Նովոսիբիրսկից է։ Վերջերս տղան տեղափոխվել է Մոսկվա, զբաղվել է վիդեոբլոգինգով եւ սթրիթբոլով։ Դանան ստեղծել է իր կերպարը։ Նա դրեդներով է, ունի խիտ մուգ հոնքեր, եւ նա նաեւ սիրում է շքեղ կյանքը, ինչպես իր եղբայրը:



© NEWS.am STYLE