«Կարող էի պարալիզացված մնալ ողջ կյանքի ընթացքում». Օռլանդո Բլումը կիսվել է դժբախտ պատահարից հետո արված կադրերով

20:14   30 օգոստոսի, 2021

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը պատմել է, թե ինչպես հրաշքով փրկվել մահից։ Բարեբախտաբար, բժիշկները փրկել են աստղին։ Կատարվածի մասին դերասանը հայտնել է իր Instagram-ում։

1998թ․-ին նա ընկել է երրորդ հարկից եւ այնքան է վնասել մեջքը, որ ստիպված է եղել հատուկ կորսետ կրել։ Սակայն կորսետը մանրուք էր, քանի որ խոսքը գնում էր այն մասին, որ դերասանը կարող էր ընդմիշտ պարալիզացված մնալ, եւ դա շատ ավելի սարսափելի է:

«Սա ես եմ՝ 1998 թվականին, կորսետը մեջքիս։  Մոտավորապես 3 ամիս անց, երբ ես ընկել էի 3-րդ հարկից եւ կոտրել ողնաշարս՝ հրաշքով խուսափելով մահից եւ կաթվածից», - երկրպագուներին հայտնել է դերասանը։

Հիշեցնենք, որ վերջերս դերասանն ու նրա սիրեցյալը՝ երգչուհի Քեթի Փերին ծնող են դարձել։ Զույգը դուստր է ունեցել:



© NEWS.am STYLE