Ռեփեր Փի Դիդիի երեք դուստրերը Dolce & Gabbana-ի ցուցադրության ժամանակ դուրս են եկել պոդիում

22:07   30 օգոստոսի, 2021

Dolce & Gabbana-ի կուտյուրային ցուցադրության մոդել են դարձել ռեփեր Պի Դիդդիի (Շոն Քոմբս) երեք դուստրերը՝ 15-ամյա Չանսը եւ երկվորյակներ՝ 14-ամյա Դ'Լիլան եւ Ջեսսին: Երաժիշտն իր Instagram-ում հրապարակել է աղջիկների հետ համատեղ լուսանկար։

«Բառերով չեմ կարող նկարագրել։ Սիրում եմ»,- գրել է Փի Դիդին։

Dolce & Gabbana-ի դիզայներները Վենետիկում ներկայացրել են Alta Moda-ի նոր կուտյուրային հավաքածուն: Պոդիում են դուրս եկել նաեւ Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասելի 16-ամյա դուստրը, Հայդի Քլումի 17-ամյա դուստրը՝ Լենին եւ Քրիստիան Բեյլի 16-ամյա դուստրը՝ Էմմելինը:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE