Քսենիա Բորոդինան զվարճացել է հայկական երեկույթում. համացանցում է հայտնվել հեռուստահաղորդավարուհու եւ ենթադրյալ ընտրյալի մասնակցությամբ տեսանյութը

10:11   31 օգոստոսի, 2021

Այս ամիս տեղի է ունեցել Քսենիա Բորոդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնալուծությունը: Երկրպագուները վաղուց էին ենթադրում, որ ամուսինների միջեւ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, եւ ամռան կեսին «Դոմ-2»-ի աստղը, այնուամենայնիվ, հայտարարել է դաղստանցի գործարարից բաժանվելու մասին:

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Այդ ժամանակ էլ համացանցում լուրեր են հայտնվել 38-ամյա հեռուստաաստղի եւ  Էրիկ Ավագյանի հնարավոր սիրավեպի մասին։ Ինքը՝ Քսենիան խուսափել է պատասխանել նոր ընտրյալի մասին հարցերին, սակայն ակնարկել է, որ նրա սիրտն արդեն գրավել է մեկ այլ տղամարդով։

Երեկ Բորոդինան մասնակցել է երեկույթի՝ բիզնեսվումեն Էլեոնորա Մովսիսյանի ծննդյան տարեդարձին։

Քսենիան ներկայացել է վառ կարմիր, էլեգանտ ատլասե զգեստով եւ ամբողջ երեկոն անցկացրել է մեկ այլ հյուրի՝  Էրիկ Ավագյանի գրկում։

Արագ սննդի ռեստորանների սեփականատերն ու հաղորդավարուհին ռոմանտիկ պտտվում էին պարի ընթացքում, մինչ նրանց նկարահանում էր զույգի ընկերը՝ ոճաբան Ալեքս Նադիրյանը։

 «Որքան գեղեցիկ եք Քսենիա Եւ Էրիլ», - հոլովակը մակագրել է նորաձեւության փորձագետը, որտեղ սիրեցյալները գրկախառնված պարում էին։



© NEWS.am STYLE