«Գեղեցկուհի հայուհի»․ Սոֆի Դեւոյանը՝ դասական կերպարում

10:48   31 օգոստոսի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է էլեգանտ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆին կրում է սեւ գույնի հանդերձանք, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Սոֆիի մազերն արձակված են, նախընտրել է ընդգծված շպար։ Կորպարն ամբողջացնում են ծավալուն մատանին եւ ականջօղերը։ Հրապարակմանը կից երիտասարդ պարուհին անգլերեն լեզվով գրել է․ «Մակագրության բացակայություն եւս մակագրություն է»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին կրում էր սպիտակ կիսատաբատ, հետաքրքիր պատկերներով բլուզ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ ու քնքուշ շպարով էր։ Ամառային կերպարն ամբողջացնում էին ոճային աքսեսուարները․ մատանիներ, թեւնոցներ։ Հրապարակմանը կից Սոֆին գրել էր․

«Ես գիտեմ, որ բոլորս էլ ուզում ենք ամեն օր զգալ երջանիկ, սիրուն, գունավոր էմոցիաներ, բայց եթե վրա է հասել նեգատիվ էներգիան պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել։ Մի պահ հանձնվեք նույնիսկ վատ տրամադրությանը։ Ինչքա՞ն դրական Էներգիան է հարկավոր մեր օրգանիզմին նույնքան էլ նեգատիվ, ուղղակի նեգատիվը պետք է ապրել հասկանալով, որ չվնասենք մեզ։ Հասկացեք ինչ զգացմունքներ ու էմոցիաներ եք ապրում այդ պահին… Մի պահ ազատ թողեք Ձեր էմոցիաները եւ մի փակվեք ինքներդ Ձեր զգացածից։ Հիշեք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը»։



© NEWS.am STYLE