«Սիրում եմ ճանապարհորդել այնպիսի վայրեր, որոնք օգնում են գիտակցել, թե ինչ փոքր եւ թույլ ենք մենք, եւ ինչ աննշան են մեր խնդիրները...»․ Տաթեւիկ Ադումյան

12:51   31 օգոստոսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում, մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

Ինստագրամյան էջում հրապարակված նոր կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի, ոտքի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից նա Տաթեւիկը գրել է․ «Սիրում եմ ճանապարհորդել այնպիսի վայրեր, որոնք օգնում են գիտակցել, թե ինչ փոքր և թույլ ենք մենք՝ մարդուկներս, և ինչ աննշան են մեր խնդիրները... այդ վայրերից լավագույնը թերևս օվկիանոսն է...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով երեկոյան շքեղ զգեստ, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր վառ ու երեկոյան շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին երկար ականջօղերը։ Հրապարակումը նա չիէր մեկնաբանել։

 



© NEWS.am STYLE