Պրոխոր Շալյապինի կնոջը հարսանիքից հետո միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին

11:16   31 օգոստոսի, 2021

Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի կինը՝ Տատյանա Կլաուդիա Դեւիսը, որն ավելի վաղ կորոնավիրուսային վարակով հիվանդանոց էր տեղափոխվել, ծանր վիճակում է։ Արտիստի խոսքով՝ Տատյանային միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այս մասին հայտնել է Life-ը։

«Ոչ մի նորություն։ Նա ծանր վիճակում գտնվում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, մի քանի օր կապի չի դուրս գալիս, ցավոք, ոչ մի լավ բան», - տեղեկությունը հաստատել է Պրոխորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրոխոր Շալյապինի կինը՝ Կանադայի քաղաքացի Տատյանա Կլաուդիա Դեւիսը, հիվանդանոց է տեղափոխվել հարսանիքից անմիջապես հետո: Նա կտրուկ սկսել է իրեն վատ զգալ։ Կնոջ արյան մեջ թթվածնի մակարդակը նվազել է մինչեւ 60, 95-ի նորմայի դեպքում:



© NEWS.am STYLE