«Պետք է աշխատել մասնագետների հետ»․ Ուսպենսկայայի դստերը բուժման են ուղարկել կլինիկա

15:15   31 օգոստոսի, 2021

Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան իր դստերը՝ Տատյանա Պլակսինային, բուժման է ուղարկել: Ինչպես «Սթարհիթին» պատմել են ընտանիքի ընկերները, մոր եւ դստեր միջեւ կրկին թյուրըմբռնումներ են առաջացել:

«Օրերս Լյուբան դստերը կլինիկա է ուղարկել, Տանյային այնտեղ են տարել քաղաքից դուրս գտնվող տանից», - պատմել են երգչուհու շրջապատից: - Մոր եւ դստեր միջեւ կրկին սկսվեցին թյուրըմբռնումներ, կոնֆլիկտներ, ուստի որոշում կայացվեց, որ աղջիկը պետք է աշխատի մասնագետների հետ: Հաստատության կանոնների համաձայն՝ նրանից վերցրել են կապի միջոցները։ Նա կարող է սահմանված ժամերին օգտվել եւ ոչ ամեն օր»։

Մոր եւ դստեր հարաբերությունները երկար ժամանակ չափազանց լարված էին. անցյալ տարի Տատյանան մեղադրել էր Լյոբովին տնային բռնապետության մեջ եւ մեկնել էր Ամերիկա՝ հոր մոտ: Միայն 2021-ի փետրվարին բոլոր վիրավորանքները մոռացվել են եւ Պլակսինան վերադարձել է Ռուսաստան: «Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ։ Ինձ իսկապես կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր անցել են ծանր ժամանակների, վշտերի ու դժբախտությունների միջով, իսկական երջանկության», - զգացմունքներով կիսվել է Ուսպենսկայան ժառանգուհու հետ վերամիավորվելուց հետո։



© NEWS.am STYLE