«Թույլ չեմ տա PR անել իմ հաշվին»․ Օլգա Բուզովան Վլադիմիր Սոլովյովին մեղադրել է աբյուզի մեջ

14:11   31 օգոստոսի, 2021

Երգչուհի Օլգա Բուզովան հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին մեղադրել է այն բանում, որ նա պարբերաբար վիրավորում եւ նվաստացնում է աղջիկներին: Հաղորդավարը Բուզովայի հասցեին քննադատությունը հրապարակել է Instagram-ի stories բաժնում։

Երգչուհու խոսքով՝ իրեն առաջարկել են մասնակցել Սոլովյովի ծրագրին։ Թե կոնկրետ որ ծրագրի մասին է խոսքը, նա չի հստակեցրել։

«Երբեք չեմ ընդունի այն, որ տղամարդը խոսքով եւ ֆիզիկապես նվաստացնում է աղջկան։ Վլադիմիր Սոլովյովը պարզապես զբաղվում է աբյուզինգով: <... «Մեկ անգամ եւս ուզում եմ հաստատել իմ դիրքորոշումը. երբեք չեմ գա ձեզ մոտ շոուի եւ թույլ չեմ տա PR անել իմ հաշվին», - հայտարարել է Բուզովան։

Երգչուհու Stories-ի հրապարակումից մի քանի ժամ անց հեռուստահաղորդավարը նրան խորհուրդ է տվել դիմել լավ հոգեբույժի:

 «Նրա մոտ Ուտկինի հիվանդություն է․ երբ մարդը օգտագործում է բառեր, որոնց իմաստը չգիտի։ Եթե նա շարունակի նույն ոգով խոսել մարդկանց մասին, նրան պետք կլինի նաեւ փաստաբան, քանի որ կգտնվի մարդ, որը չի հանդուրժի այդ ամենը”, — ասել է Սոլովյովը StarHit-ին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE