Մարկ Ցուկերբերգին անծանոթուհու հետ նկատել են Հավայան կղզիներում

13:08   31 օգոստոսի, 2021

Մարկ Ցուկերբերգը զբոսնել է Հավայան արշիպելագի Կաուաի կղզու ափով՝ անհայտ կնոջ հետ։ Այս մասին հայտնում է Page Six պարբերականը։

Facebook-ի գլխավոր տնօրենը զբոսնել է 12 հազար դոլար արժողությամբ eFoil սերֆինգի համար նախատեսված տախտակի վրա։ Այն աշխատում է մարտկոցով եւ դրա շնորհիվ կարող է բարձրանալ ջրի վրա: Իսկ հետո նավով ժամանել է ափ, որտեղ էլ նրան նկատել են անծանոթ կնոջ հետ։

Լողափով նրանց զբոսանքը տեղի է ունեցել Ցուկերբերգի շքեղ կալվածքից ոչ հեռու, որը գնահատվում է 100 մլն դոլար: Այնտեղ գործարարը բնակվում է կնոջ՝ Պրիսցիլա Չանի եւ դուստրերի՝ Մաքսիմայի եւ Ավգուստի հետ։



© NEWS.am STYLE