16:41 31 օգոստոսի, 2021Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իր Instagram-յան էջում տեղադրված նոր կադրում Սոֆին կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում է սեւ լողազգեստ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է։ Երգչուհու ամառային կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Այս ամառվա վերջին օրը...), բայց ոչ վերջին ամառային լուսանկարը», - հրապարակումը մեկնաբանել է Սոֆի Մխեյանը։
Ավելի վաղ տեղադրված նոր կադրում Սոֆին բնական կերպարում էր։ Նա կրում էր վառ երանգի բլուզ, մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Իմ տարբեր երանգները)։ Ես արդեն Երևանում եմ ), բայց Թունիսյան տրամադրությունն ու լուսանկարները դեռ շարունակվում են)»։