«Իդեալական»․ Լուսինե Թովմասյանը հետեւորդներին հիացրել է բնական կերպարով

21:33   31 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հետեւորդների եւ երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում բնական կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանարում գեղեցուհին առանց շպարի է, նրա մազերն արձակված են։ Նա կրում է մուգ գույնի լողազգեստ, կանաչ երանգի վերնազգեստ։ Հրապարակմանը կից հետեւորդներն իրենց հիացմունքն է արտահայտել մեկնաբանությունների հատվածում․ «Իդեալական»։

Նշենք, որ օրերս տեղադրված լուսանարներից մեկում Լուսինեն եւ որդին կերպարանք էին ընդունել ծովափին, մայրիկը ջերմ համբուրում էր որդուն։ Գեղեցկուհին կրում էր սպիտակ գույնի, երկարափեշ զգեստ, նրա մազերն արձակված էին, իսկ լողափնյա կերպարը համադրել էր արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը գրել էր․ «Իմ աշխարհ»։



© NEWS.am STYLE