Ջիգանից դժգոհել են հայհոյանքի եւ միասեռականության քարոզչության պատճառով

17:04   31 օգոստոսի, 2021

Ազգային ծնողական կոմիտեի ղեկավար Յուրի Օբոլոնսկին Գլխավոր դատախազության գծով ռեփեր Ջիգանի վրա է բողոք է ներկայացրել: Հասարակական գործչին վրդովեցրել են Instagram-ում կատարողի հոլովակները, որտեղ նա լողում է ջրային մոտոցիկլետով եւ հայհոյում։

«Մենք հիմա մտածում ենք պետության զարգացման գաղափարախոսության մասին, եւ ընտանեկան քաղաքականության մեջ առաջնահերթությունը մատաղ սերնդինն է։ Ինչպես, օրինակ, Ջիգանն է, պետության դեմ են։ Նա խախտում է երեխաների հոգեկանը եւ թերարժեքության բարդույթ է ձեւավորում։ Դրա դեմ պետք է պայքարել», - գործողության կոչ է արել Օբոլոնսկին։

Նա կարծում է, որ Ջիգանին պետք է հոգեբուժարան տեղափոխեն։ Օբոլոնսկին ինքն է ցանկացել 200-300 հազար ռուբլով «բուժել» երաժշտին։ Հասարակական գործիչը հայտարարել է, որ ռեփերը «փչացնում է երեխաների հոգեկանը», որոնք սպառում են նրա կոնտենտը։



© NEWS.am STYLE