«Աստղային պատերազմների» սեւամորթ դերասանուհին Disney-ին մեղադրել է ռասիզմի մեջ` իր կերպարի մահվան պատճառով

18:11   31 օգոստոսի, 2021

Բրիտանացի դերասանուհի Տանդիվե Նյուտոնը «Հան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություն» ֆիլմում իր կերպարի սպասնությունը կապել է իր կերպարի սպանությունը հետ։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է Express պարբերականում։

«Ես հիասթափված էի նոր «Աստղային պատերազմներից», չէ որ իմ հերոսուհուն սպանել են։ Սցենարում չէ՝ նկարահանումների ժամանակ։ Ընդ որում, ոչ միայն գնդակահարել են՝ ուղարկել են տիեզերք, որի վակուումից նա տեսականորեն դեռ երբեւէ կարող է վերադառնալ։ Դա մի մեծ սխալ է», - ասել է դերասանուհին։

Նյուտոնն ընդգծել է, որ կինոստուդիայի նման որոշման մեջ տեսնում է ռասիզմի դրսեւորում:

Դերասանուհու կարծիքով՝ Disney-ն իրավունք չուներ «սպանել առաջին սեւամորթ կնոջը, որը երբեւէ կարեւոր դեր է խաղացել «Աստղային պատերազմների» աշխարհում:



© NEWS.am STYLE