10 նշան, որ իրոք սիրահարվել եք

21:12   1 սեպտեմբերի, 2021

Ահա 10 նշան, որ դուք անկեղծ զգացմունքներ ունեք: Եվ հանուն դրանց անհրաժեշտ է պայքարել:

1. Նա կանոնավորապես վշտացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել դա: 

Այդ մարդը գուցե դեռ չի հասկացել, որ դուք միշտ իրավացի եք: Եվ ամեն անգամ, երբ նա հիմարություն է անում, դուք ուղղակի ուզում եք նրան ասել, որ հիմար է կամ անզգամ: 

Երբեմն դուք նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք.  «Ոնց եմ ատում քեզ»...

Բայց ժամանակն անցնում է, եւ չնայած անցյալի հիասթափություններին, դուք շարունակում եք միասին լինել: Գուցե նրա համար, որ այլեւս չեք կարող ապրել առանց իրար: 

2. Ձեզ համար մեկ է, թե ինչի մասին կխոսեք

Դուք կարող եք ժամերով շատախոսել աննշան թեմաների շուրջ: Եթե ձեզ չի ջղայնացնում նրա հետ եղանակի մասին խոսելը, նշանակում է` նա այն մարդն է, ով պետք է ձեզ: 

3. Դուք ձեր կյանքը բարդացրել եք հանուն նրա

Մարդկանց հետ հարաբերությունների մեջ լինելը հեշտ չէ: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն դուք չափազանց զբաղված եք նրա բողոքները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, թե Տիեզերքն ամեն ինչ անում է ձեզ ջարդելու համար: Կամ էլ` որ հրաժարվեք հարաբերություններից: 

Այնուամենայնիվ, դուք պատրաստ չեք որեւէ բան փոխել: Դուք պատրաստ եք սիրելի մարդու հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի բարդ լինի, քան առանց նրա: 

Դուք պատրաստ եք աշխատավայրից դուրս գալու թույլտվություն խնդրել, մոռանալ ձեր կարեւոր գործերն ու հանդիպումները,  չքնել կարեւոր օրվան նախորդող գիշերը, եւ այդ ամենը` հանուն նրա, որ նրան դիմավորեք օդանավակայանում: Եթե ձեզ նման բան է պատահել, նշանակում է` դուք «ձեր» մարդու կողքին եք: 

4. Դուք պատրաստ եք դեսուդեն վազել նրա հետեւից

Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր պլանների մեջ չէր մտնում: Այնուամենայնիվ, այդ կնոջ  հետ շոփինգի ենք գնում կամ այդ տղամարդու հետ գնում ենք ձկնորսության: Ուղղակի նրա կողքին լինելու համար: 

Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքները եւ հանձնարարությունները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ձեզ լիովին անիմաստ են թվում: 

5. Նրա կողքին դուք չեք ամաչում ձեր մարմնից

Մեր մեծամասնությունը իրեն թույլ չի տա գազեր բաց թողնել օտարների ներկայությամբ: Իսկ սիրելի կողքին միշտ կարելի է: 

Կինը կարող է բղավել, որովհետեւ դուք չեք օգտագործել զուգարանի օդափոխիչը: Բայց հետո միեւնույն է` կսպասի, մինչեւ տհաճ հոտն անցնի: Իսկ ձեզ ոչինչ չի լինի դրանից:  Իսկ եթե դուք   սովորեք նույնիսկ  միասին ծիծաղել, նշանակում է` իրոք սիրում եք իրար: Էլ ինչ ամաչել: 

Ի վերջո, դուք հավանաբար ձեզ չեք զրկում զուգարան գնալուց, մինչ նա ցնցուղ է ընդունում:  

6. Երկու րոպեն հերիք է

Եթե նա գիշերը զանգի ձեզ եւ երկու րոպե, նույնիսկ`  30 վայրկյան խոսի ձեզ հետ, դուք արդեն երջանիկ կլինեք: Դուք միշտ ավելի բարձր եք ծիծաղում, երբ նա ձեր կողքին է: 

Նրա ուշադրության մեկ րոպեն շատ թանկ արժե: 

7. Դուք կանոնավորապես բղավում եք իրար վրա:

Ձեզ նույնիսկ դուր է գալիս, երբ նա բղավում է: Նշանակում է` նրա համար մեկ չէ: Այդ պատճառով դուք հաճախ եք բղավում նրա հետ` երբեմն ջղայնությունից, երբեմն` ուրախությունից: 

Եթե մարդիկ երբեք չեն վիճում եւ երբեք չեն գոռում իրար վրա, ամենայն հավանականությամբ, սիրո բերմամբ չէ, որ միասին են: 

8. Երբ դուք միասին եք, դա երբեք ժամանակի իզուր վատնում չի լինում:

Օրեր են լինում, երբ դուք երկուսդ էլ նույնիսկ ալարում եք վեր կենալ անկողնուց: Դուք կարող եք ուղղակի միասին հեռուստացույց նայել: Եվ միեւնույն է` ձեզ չի թվա, թե դուք իզուր ժամանակ եք ծախսում: 

Եվ դա` այն պատճառով, որ միասին անցկացված յուրաքանչյուր ժամը «ձեզ վրա» ծախսված ժամ է: 

9. Դուք միշտ լիքը հարցեր ունեք նրան տալու

Կարեւոր չէ, թե դրանք ինչ հարցեր են: Ինչպես է ճիշտ հաշվել հարկերը: Քանի ժամում է գնացքը Կիեւից Լվով հասնում:  Երբ կգա այդ գրողի տարած նամակը: Դուք մշտապես նրան հարցնում եք ինչ-որ բանի մասին, չնայած գիտեք, որ նա այդ հարցի մասնագետ չէ:   Այնուամենայնիվ, ձեր հարցին պատասխան փնտրելու փոխարեն, դուք միեւնույն է` նախ նրան կհարցնեք:  

Ամեն անգամ, երբ դուք ձեզ որեւէ հարց եք տալիս, մտածում եք, թե նա ինչպե՞ս կպատասխաներ դրան: Շնորհավորում եմ, դա սեր է:

10. Դուք մշտապես նրան հիշեցնում եք ձեր մասին

Այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում, այս կամ այն կերպ արտացոլվում է նրա վրա: Երբ հետաքրքիր մի բան եք իմանում, անմիջապես զանգում եք նրան կամ   Skype-ով գրում եք, թե ինչ եք իմացել: Դուք մշտապես նրա հետ տեղեկություններ փոխանակելու կարիք եք զգում:  

Ձեր դեմքին նոր պզուկ է հայտնվել եւ դուք անմիջապես վազում եք նրան այդ մասին բողոքելո՞ւ:  Ի վերջո, ձեր ամբողջ կյանքը կարող է վերածվել մի հսկայական հիշեցնման այն մասին, որ ձեր կողքին ձեր մարդն է: Դե ինչ, այդպիսին է  սերը:   

 

Աղբյուր` Cosmo



© NEWS.am STYLE