Մորգենշտերնն ամուսնացել է սիրելիի՝ Դիլարայի հետ. լուսանկարներ 90-ականների ոճով հարսանիքից

10:11   1 սեպտեմբերի, 2021

Ռուս ռեփեր Մորգենշտերնը (Ալիշեր Վալեեւ) ամռան վերջին օրն ամուսնացել է ընկերուհու՝ բլոգեր Դիլարա Զինատուլինայի հետ։ Բոլորին իր էպատաժային քայլերով հայտնի երաժիշտը նույնիսկ իր ամուսնությունն է իսկական ներկայացման վերածել։

Աստղային զույգի ամուսնությունն անցել է 90-ականների ոճով՝ փուչիկներով եւ պաստառներով զարդարված շքամուտք, որտեղից նրանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ են գնացել, դասական մոխրագույն կոստյում եւ «Daewoo Nexia», որը զարդարված էր փուչիկներով ու գրությամբ․ «Ով ուր որ գնում է, իսկ մենք ամուսնանում ենք»։ Տոնական միջոցառման հյուրերի շարքում էր նաեւ լրագրող Քսենիա Սոբչակը։ Լրագրողն Ալիշերի հետ լուսանկար է հրապարակել ավտոմեքենայի ֆոնին։

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak)

Ավելի վաղ Մերգենշտերնի սիրելին նրան առաջարկություն էր արել։ Ավելի ուշ երաժիշտը եւս առաջարկություն էր արելի սիրելիին՝ «Nomin» տեսահոլովակի նկարահանման ընթացքում։

 



© NEWS.am STYLE