Սեպտեմբերի պրեմիերաները. արժե գնալ կինոթատրոն

12:12   1 սեպտեմբերի, 2021

«Շան-Չին եւ  տասն օղակների լեգենդը»

Մարտարվեստի վարպետ Շան-Չիին վիճակված է  դիմակայել  իր իսկ անցյալի ուրվականներին, հատկապես երբ նա ներքաշվում է «10 օղակներ» միավորման սարդոստայնում։

Պրեմիերան սեպտեմբերի 2-ին է:

«Հետո։ Գլուխ 3»

Գրավիչ ապստամբ Հարդինի հետ հանդիպումը Թեսսայի կյանքը բաժանեց 2 փուլի՝  «առաջ» եւ «հետո»: Նրանց ճակատագրերը կարծես կապված են, բայց Թեսսան կանգնած է բարդ ընտրության առջև՝ ընդունե՞լ երազած աշխատանքի առաջարկը, թե՞ Հարդինի հետ Լոնդոն տեղափոխվել:

Պրեմիերան սեպտեմբերի 2-ին է:

«Դյունա»

Հայտնի Աթրեյդես տան ժառանգորդը Փոլը ընտանիքի հետ մեկնում է Արակիս, որը տիեզերքի ամենավտանգավոր մոլորակներից մեկն է։ Այստեղ ոչինչ չկա, բացի ավազից, կիզիչ արեւից, հսկա հրեշներից ... եւ միջգալակտիկ հակամարտությունների հիմնական պատճառ հանդիսացող աներեւակայելի արժեքավոր ռեսուրսից, որը կոչվում է մելանժ: Իշխանության զավթման արդյունքում Փոլը ստիպված է փախչել եւ թաքնվել, ինչն էլ դառնում է նրա էպիկական ճանապարհորդության սկիզբը:

Պրեմիերան սեպտեմբերի 16-ին է:

«Մահանալու ժամանակը չէ»

Ջեյմս Բոնդը թողնում է աշխատանքը Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում և վայելում խաղաղ կյանքը Ջամայկայում։ Նրա հին ընկեր Ֆելիքս Լեյթերը Կենտրոնական հետախուզական վարչությունից անհայտ կորած գիտնականի որոնման համար օգնություն է խնդրում։ Գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի բարդ է լինում, քան Բոնդը պատկերացնում էր։

Պրեմիերան սեպտեմբերի 30-ին է:

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE