«Զգա». Իննա Խոջամիրյանի լուսանկարը լողավազանից

11:11   1 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խաջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իննան պատկերված է լողավազանում։ «Զգա․․․»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն տաբատ էր կրում ու պիջակ։ Իննա արձակել էր մազերը, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Մենք կլռենք՝ կողք կողքի նստած․․․ Որովհետեւ խոսուն է նույնիսկ մեր լռությունը․․․ Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ․․․ Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես երջանիկ կլինեմ․․․ Անձայն ու աննկատ․․․ Մեկ ճանապարհին նայելով, մեկ՝ ձեռքերիս․․․ Որոնք քեզնով են բուրում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE