«Երկրորդ դասարան». Լիլիթ Բասյանը՝ որդու հետ

12:42   1 սեպտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ «Երկրորդ դասարան»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Օրերս տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով հագուստ էր կրում, գլխակապ։ Լիլիթը վառ ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Մի մոռացեք, թե որտեղից եք դուք ծննդով։ Մի մոռացեք ձեր արմատները։ Գեղեցկությունը հոգու պարզության մեջ է։ Հիմա նորաձև է գլամուր լինելը, բայց ես կարծում եմ, որ միշտ նորաձև է պարզ և իրական լինելը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE