Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ

20:44   1 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Արմենի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Անահիտ Սիմոնյանը ծաղկային պրինտով շրջազգեստ է ընտրել, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Նա բարձրակրունկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսոսուարները։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Անահիտը սպիտակ գույնի բլուզ էր կրում։ Նա մեղմ շպարով էր, արձակել էր մազերը։  «Կանայք շատ զգացմունքային են․․․ Նրանք միշտ կլինեն նրանց հետ, ովքեր լավ տրամադրություն են ստեղծում, դեմքին ժպիտ են նկարում եւ երջանկության զգացում են տալիս, համաձա՞յն եք», - հրապարակմանը կից գրել է Անահիտ Սիմոնյանը։



© NEWS.am STYLE