Բրիթնի Սփիրսի հայրը դստերից երկու միլիոն դոլար է պահանջում խնամակալությունից ազատության դիմաց

14:11   1 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը, որը համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից, պահանջում է 2 միլիոն դոլար վճարել իրեն։ Երգչուհու փաստաբանի՝ Մեթյու Ռոզենհարթի խոսքով՝ 68-ամյա Ջեյմի Սփիրսը դստերից այդքան գումար է պահանջում իր խնամակալությունից ազատության փոխարեն։ Page Six-ի հաղորդմամբ՝ նա պատրաստվում է այդ գումարի միջոցով վճարել դատական ծախսերը (դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 1,36 միլիոն դոլար) եւ փակել հաշիվները «Tri Star Sports & Entertainment Group» ընկերության հետ, որը համագործակցում էր երգչուհու հետ՝ զբաղվելով բիզնես ղեկավարմամբ։

«Բրիթնի Սփիրսը հոր կողմից ծաղրի կամ շորթման չի ենթարկվի»,- հայտարարել է Ռոզենհարթը։ Նա նշել է, որ Ջեյմի Սիրթսն «իրավունք չունի պատանդ պահել դստերը՝ ընդ որում պայմաններ առաջադրելով խնամակալությունից հրաժարվելու համար»։

Ջեյմին 39-ամյա երգչուհու կարիերան ու անձնական կյանքը վերահսկում է 2008թ․-ից, երբ դատարանը մի շարք սկանդալային միջադեպերից հետո, որոնք կապված էին նյարդային պոռթկում ունեցած երգչուհու հոգեկան առողջության հետ, որոշում է կայացրել նրան նշանակել աստղի խնամակալ։

Լուսանկարը՝ Michelangelo Di Battista/Sony/RCA via Getty Images



© NEWS.am STYLE