Tiffany & Co.-ի գովազդից հետո Բեյոնսեն համցանցում հալածանքի է ենթարկվել

17:42   1 սեպտեմբերի, 2021

Բեյոնսեն քննադատության է ենթարկվել Tiffany & Co. ոսկերչական տան դեսպանը դառնալուց եւ գովազդային արշավներից մեկում նկարահանվելուց հետո։ Աստղը արշավի համար կրել է ապրանքանիշի զարդը՝ 128,54 կարատ քաշով ադամանդով զարդարված վզնոց, որի արժեքը կազմում է 30 միլիոն դոլար։ Դրանից հետո նա հալածանքի է ենթարկվել։

Օգտարերերը կարծում են, որ այդ թանկարժեք քարն Աֆրիկայում բրիտանական գաղութատիրության խորհրդանիշն է եւ այն «արյունոտ» են անվանում։

View this post on Instagram

A post shared by Beyoncé (@beyonce)

The Times-ի հաղորդմամբ՝ դեղին ադամանդն արդյունահավել է 1877թ․-ին հարավաֆրիկյան Կիմբերլի հանքավայրում եւ վաճառվել Tiffany & Co-ի համահիմնադիր Չարլզ Լյուիս Տիֆանիին։ Այդ պատճառով սոցիալական ցանցի որոշ օգտատերեր քարը համարել են Աֆրիկայում բրիտանական գաղութատիրության խորհրդանիշ։ Նրանք Բեյսոնսեին քննադատել են, որ վերջինս կրել է ադամանդը՝ նրա գործողությունները համարելով բլեքվոշինգի ձեւերից մեկը։ Երգչուհուն պաշտպանել է նրա մայրը՝ Թինա Նոուլզը եւ երկրպագուները, որոնք սոցիալական ցանցերում նշել են, որ ոչ Լեդի Գագան, ոչ Օդրի Հեփբերնը, որոնք նախկինում կրել են քարը, նմանատիպ մեղադրանքների չեն բախվել։



© NEWS.am STYLE