Քիմ Քարդաշյանը լիքոտ կանանց համար հաքածու է թողարկել

13:26   8 նոյեմբերի, 2012

Հայկական ծագմամբ աղմկոտ աշարհիկ կին Քիմ Քարդաշյանը, ով անընդհատ բողոքում է իր ավելորդ քաշից եւ տարբեր սննդակարգեր է քարոզում, թողարկել է մի հավաքածու, որը նախատեսված է լիքոտ կանանց համար։

Kardashian Kollection-ը ցանկացած կազմվածքի համար նախատեսված ավելի քան 100 մոդել ունի։ Ինչպես հաղորդում է Thehollywoodgossip - ը, մոդելների չափսերը բրիտանական չափանիշներով 8-ից 16-ն են։ 

Վերջերս Քիմն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է. «Իմ հայկական կազմվածքով ես երբեք չէի կարող կմախքի տեսքով մոդելի նմանվել»։ Հավանաբար այդ պատճառով է նա կարեկցանքով համակվել կանացի բնակչության այն մասի նկատմամբ, ովքեր ավելորդ քաշի պատճառով դժվարությամբ են հագուստ գնում խանութում։



© NEWS.am STYLE