«Խոստանում, որ երբեւէ քեզ մենակ չես զգա այս կյանքում. դժվար է այսպիսի օրերին բալիկիդ հետ մեն-մենակ քայլ անել»․ Նաիրա Մովսիսյանը դստերը դպրոց է ուղեկցել

13:33   1 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր դպրոց է ուղեկցել դստերը։ Դերասանուհին գիտելիքի օրվա առիթով կիսվել է իր մտորումներով։

«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ....

Շնորհավորում եմ, բալես եւ խոստանում, որ երբեւէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ եւ կուղղորդվես քո ուղեղով, ոչ հասարակության թելադրանքով։

Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։

Հ.Գ. Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն-մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարեւորը նա գիտի, որ այս կյանքում՝ որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են ։Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ եւ մայր։

․․․

- Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի՞ ենք եկել ....
Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր ...
- Բալես դու պապա չունես `մեռել ա .....
Ու սա սեպտեմբերի պայծառ 1 ն է»,- Ինստագրամյան էջում գրել է նա։



© NEWS.am STYLE