Բալաբանովի այրին կարծում է, որ ռեժիսորը մահացել է ալկոլոհից ու ծխախոտից կտրուկ հրաժարվելու հետեւանքով

20:11   1 սեպտեմբերի, 2021

Ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի այրին՝ նկարչուհի Նադեժդա Վասիլեւան, կարծում է, որ ամուսինը մահացել է ալկոհոլից ու ծխախոտից կտրուկ հրաժարվելու պատճառով։ Կինեմատոգրաֆիտսի կնոջ կարծիքը հնչել է YouTube-յան «Скажи Гордеевой» շոուին տված հարցազրույցի ընթացքում, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ այն պատճառով, որ սրտամկանը մաշվել է, Բալաբանովին սկզբնական շրջանում անհրաժեշտ է եղել դեղամիջոցներ ընդունել, իսկ ալկոհոլի քանակը պետք էր աստիճանաբար կրճատել։

«Ես հասկանում էի, որ դա կարող է վատ ավարտվել։ Եվ ի՞նչ։ Նա անձամբ պետք է անի։ Իսկ դու կարող ես միայն օգնել  նրան։ Նա պետք է իր ներսում ինչ-որ բան որոշի։ Նա որոշեց եւ ի դեպ, մահացավ նրանից, որ սթափ դարձավ։ Սրտամկանը մաշվում է, եւ հարկավոր է դրան աջակցել դեղամիջոցներով կամ քիչ քանակի ալկոհոլով»,- հայտարարել է Վասիլեւան։

Նկարչուհին ընդգծել է, որ ցանկանում էր ամուսնուն օգնել հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, սական դա գրեթե անհնար էր, քանի որ նրան շրջապատում էին նույն խնդիրն ունեցող ընկերներ։

 



© NEWS.am STYLE