Անաստասիա Վոլոչկովան սեպտեմբերի 1-ին դստերն այցելել է անպարկեշտ դեկոլտեով

22:11   1 սեպտեմբերի, 2021

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան սեպտեմբերի 1-ին Instagram-ի իր էջում հրապարակել է միակ դստեր՝ Արիադնայի հետ արված լուսանկարները:

«Իմ Արիադնան այսօր վարժարանում 10-րդ դասարան է գնում։ Որքան արագ է թռչում ժամանակը: Իսկ չէ որ 9 տարի առաջ, դպրոց ընդունվելով, նա առաջին զանգն էր կրում եւ երգում էր «Բարի ճանապարհ» երգը, - գրել է Վոլոչկովան Instagram-ի իր էջում։

Արտաքին տեսքի համար նրան անմիջապես բաժին է հասել հետեւորդներից, որոնք զարմացել են պարուհու անհամեստ հանդերձանքով։ Նրան երեխաներ էին նայում։

«Շատ հարմար զգեստ է դպրոց այցելելու համար», «Բացվածքը սարսափելի է», «Կարելի էր ավելի փակ հագուստ կրել», «Եթե իմ մայրը նման հանդերձանքով գար դպրոց, ավելի լավ կլիներ այդ օրը ես մահանայի», - վրդովվել են բաժանորդները։



© NEWS.am STYLE