«Մայրամուտ»․ Սոֆի Մխեյանի ծովափնյա լուսանկարը

23:33   1 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել լողափին՝ գեղեցիկ մայրամուտի ֆոնին։

Իր Instagram-յան էջում տեղադրված կադրում Սոֆին կրում է սեւ լողազգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերն արձակված են, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Ծովափնյա հրապարամանը կից Սոֆին հեշթեգերում նշել է․ «Մայրամուտ»։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրում Սոֆին կերպարանք էր ընդունել լողափին։ Նա կրում էր սեւ լողազգեստ։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Երգչուհու ամառային կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Այս ամառվա վերջին օրը...), բայց ոչ վերջին ամառային լուսանկարը», - հրապարակումը մեկնաբանել էր Սոֆի Մխեյանը։



© NEWS.am STYLE