«Երբ մարդիկ վատ բան են ասում ձեր մասին, ձեզ դատում են՝ կարծես ճանաչում են». Սիլվի Բարկովա

18:42   2 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Սիլվին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ «Երբ մարդիկ վատ բան են ասում ձեր մասին, ձեզ դատում են՝ կարծես ճանաչում են։ Վատ մի զգացեք, միայն հիշեք, որ շները հաչում են, եթե չեն ճանաչում մարդուն»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան զգեստ էր կրում։ Սիլվին արձակել էր մազերը, նախընտրել կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Ես, իսկապես, զգացել եմ ընկերների կորուստ, որոնց սիրել եմ, եւ ամեն ինչ թվում էր կախարդական։ Հետո ես հասկացա, որ տեսնում եմ լավագույնը յուրաքանչյուրի մեջ։ Նրանք կախարդական չէի ... ես էի այդպիսին»։



© NEWS.am STYLE